Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Ամենա սիրված
2013 թ-ին լրանում է լեգենդար երգչուհի Մարիա Կալասի ծննդյան հոբելյանական 90-ամյակը: Այդ առիթով ամբողջ աշխարհում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել Կալասին նվիրված միջոցառումներ, հաղորդում է Հայաստանում Հունաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը կցուցադրի որբ հայ երեխաների գորգի «քույր» գորգն իր ամենամյա ընդունելության ժամանակ դեկտեմբերի 5-ին Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի մամուլի ծառայությունից: «Նախագահ Քալվին Քուլիջն ու հայ որբերի գորգը» գրքի հեղինակ, դոկտոր Մարտին Դերանյանը հատուկ հյուր կլինի ու կպատմի հազիրյան գորգի մասին, որը հայտնի է հայ որբերի գորգ անվամբ, ինչպես նաեւ հայ որբերի գորգի «քույր» գորգի մասին ու դրանց ճակատագրի յուրահատուկ ...
Թուրքական հայտնի T24.com կայքը եւս բաց նամակ է հղել օրեր առաջ հակահայկական հայտարարություն արած KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ-խմբ) կին համանախագահ Բեսե Հոզաթին: Բեսե Հոզաթը հայտարարել էր, թե հայերը եւ հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդարացմանը:
Ռուսաստանի Արզամաս քաղաքում մթնոլորտը վերջին երկու օրերին կայունացել է, բայց այդ մթնոլորտը փոթորկից առաջ հանգստություն է հիշեցնում: Եւ դա իզուր չէ, դեկտեմբերի 14-ին քաղաքի հրապարակում պատրաստվում են հավաքվել ոչ թե հարյուր մարդ, ինչպես դեկտեմբերի 9-ին, այլ հազարավորներ: Ամեն դեպքերում, սոցիալական ցանցերի խմբերից մեկում այդ ակցիային մասնակցելու ցանկություն է հայտնել 12 հազար մարդ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
Ապրիլի 20-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին:
Ֆրանսիական Բուր-լե-Վալանս քաղաքում Ժան Մուլենի անվան երիտասարդության ու մշակույթի տանը «Արմենիա» միավորման կողմից կազմակերպվել էր Հովհաննես Էքինջյանի «Եդեսիա. քրիստոնեական մարգարիտը հայ-սիրիական սահմանին» գրքի շնորհանդեսը, որն ուսումնասիրում է Ուրֆայի(Եդեսիա) պատմությունը, որտեղ Մեսրոպ Մաշտոցը հայկական այբուբենն է ստեղծել 5-րդ դարի սկզբին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Շուշանիկ Ասմարյանը աշխարհագրական գիտությունների թեկնածու է: 1999թ-ին ավարտել է ԵՊՀ Աշխարհագրական ֆակուլտետի գեոմորֆոլոգիայի և քարտեզագրության ամբիոնը, իսկ այնուհետև 2003թ.-ին` Գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակրթական կենտրոնի ասպիրանտուրան: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2008թ.-ին` «Երևան քաղաքի տարածքի էկոլոգագեոմորֆոլոգիական գնահատում» թեմայով: 2000թ.-ին անցել է ստաժավորում` Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Աշխարհագրության ինստիտուտում:
Ֆրանսիայի Դրոմ եւ Արդեշ դեպարտամենտներում ֆրանսահայ վետերանների ասոցիացիան փետրվարի 21-ին, Վալանս քաղաքում կազմակերպում է կոնֆերանս «Օտարեկրացիները Դիմադրության շարժման մեջ» թեմայով: Այս մասին գրում է  «Nouvelles d'Arménie»-ն:
Սենատոր Ջոն Մակքեյնը վառ օրինակ է, թե ինչպես են Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ հաճախ սխալ գնահատում արտաքին ճգնաժամերը, համարելով, որ որևէ երկրում ժողովրդավարություն հաստատելու լավագույն միջոցը ԱՄՆ-ի կողմից զանգվածային ռմբակոծությունն ու ներխուժումն է:
Ֆրանսիայի հայակական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքն անցել է պատվելի հյուրերի ներկայությամբ: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն: Միջոցառմանը ներկա է եղել Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Թոբիրան, ֆրանսիացի փիլիսոփա Բեռնար-Անրի Լեւին, ծագումով հայ աշխարհահռչակ շանսոնյե եւ Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, այլ բարձրաստիճան անձինք ու պետությունների, կրոնների, զանգվածային լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության ...
Քրդական PKK-ի մեկ այլ անվանումով հայտնի KCK-ի կին համանախագահ Բեսե Հոզաթը հայերի եւ հույների հանդեպ թշնամություն սերմանող արտահայտություն է արել, որը խիստ զարմացրել է Թուրքիայի հայերին։
ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և դեսպանատան աշխատակիցները ծաղկեպսակ են դրել Երևանում Ա.Ս. Գրիբոյեդովի հուշարձանին` Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ։
Եվրամայդանի ակտիվիստներից մեկի խոսքով, ով հունվարի 22-ի առավոտյան Գրուշեւսկու փողոցում էր, իր աչքի առաջ սպանել են Մայդանի ակտիվիստ Սերգեյ Նիգոյանին:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը (Ելենա Տեր-Հովհաննիսյան) վախճանվել է կյանքի 89-րդ տարում։


Уважаемые читатели! Уже более тридцати лет Информационный центр «Еркрамас» рассказывает о событиях в Армении, Арцахе и армянской Диаспоре. Мы продолжаем эту работу благодаря поддержке читателей, которым небезразличны судьба армянского народа и независимая журналистика. Если вы цените нашу работу и хотите, чтобы «Еркрамас» продолжал развиваться, вы можете поддержать проект добровольным взносом.

РЕКВИЗИТЫ ДЛЯ ПОДДЕРЖКИ:
Карта Сбербанка – 2202 2072 1610 0373
Форма для донатов https://dzen.ru/yerkramas?donate=true




Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: